Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել են 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24.6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տնտեսական միջոցառումների ընթացքը։

Խոսելով երկրորդ միջոցառման մասին, որը վերաբերում է գյուղատնտեսությանը՝ նախարարն ասաց, որ շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5500-ը այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչեւ 1 մլն դրամ միկրովարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար:

«Երրորդ աջակցության ծրագրով շահառու են 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով 5-րդ միջոցառմանը՝ նախարարն ասաց, որ այդ միջոցառման շրջանակներում Կառավարությունն արդեն տրամադրել է 1.9 մլրդ դրամի չափով աջակցություն: Սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատակիցներ չէին ազատել եւ աշխատավարձային ֆոնդ չէին նվազեցրել 2020 թվականի հունվարից մինչեւ մարտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով