Կառավարությունը որոշեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի չափով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 86,100.0 հազար դրամ։
Ինչպես նաև Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։
350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ
700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20000 դրամ։