Վարչապետը կարևորում է վարակի կանխարգելման ուղղությամբ քաղաքացիների վարքագծային կաննոների պահպանումը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ին ընտանիքով շրջել է Երևանում և նկատել, որ փողոցներում շատ մարդ է եղել: «Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, և եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», – ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում են նրա համար, քանի որ ակնհայտ է՝ այս վիճակը շարունակվելու է: «Առնվազն մինչև մյուս տարվա մարտ, ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել, ընդհանրապես որևէ պետություն չի կարող այդպես», – ասաց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն