21:57- Կոմունալների գումարը երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամի չափով փոխանցվելու է, եթե դրա կարիքը չունեք, նայեք՝ Ձեր շենքում, շրջապատում կոմունալ ծախսի կարիք ով ունի, տարեք նրա տեղը վճարեք: Դուք նրանց ավելի լավ կկարողանաք աջակցել, հասցեական, քանի որ մենք շահառուներին նույնականացնելու խնդիրներ ունենք: Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չենք կարող գտնել շահառուին: Եթե գտնում ենք, նրա հետ էլ օգնում ենք նրանց, որոնք չունեն դրա կարիքը։
Այս քայլով յուրաքանչյուրը կարող է դառնալ կառավարության գործընկերն ու իրական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողին: Եթե դա անում եք, ապա չի լինի որեւէ մարդ, ով կոմունալ վարձավճարների՝ գազի, լույսի, ջրի պարտքեր կունենա: Դուք կարող եք Ձեր 30 տոկոսով, որի կարիքը չունեք, օգնել նրանց, որոնք իսկապես ունեն դրա կարիքը։ [Նիկոլ Փաշինյան] |Armtimes.com|
21:05- Այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:
Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի: [ԱՀ ԱՆ]
20:40- Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև 3000 դրամ ջրի սպառում, կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։ Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է։ [ՀՀ կառավարություն]
20:15- Մեր նախնական տեղեկություններով՝ ՀՀ տարբեր մարզերում հեռավար ուսուցմանը մասնակցել է աշակերտների 85-90 տոկոսը։ Ակնկալում ենք, որ ամփոփման արդյունքներում կունենանք ավելի բարձր թիվ։ 2020-2021 ուս․ տարում նախատեսել ենք ունենալ պահուստային շաբաթ և օրեր, որի ժամանակ այն աշակերտներն, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հեռավար կրթության համակարգից՝ կլրացնեն բաց թողնվածը։ ԿԳՄՍՆ-ն քննարկում է 2020-2021 թթ․ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու հարցը։ [Արայիկ Հարությունյանը՝ Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ] |armenpress.am|
20:00- Ապրիլի 29-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:
19:35- Աջակցություն կստանան նաև չգազաֆիկացված համայնքների բնակիչները: Նման 310 գյուղ կա ՀՀ-ում: Այդ գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով: [Նիկոլ Փաշինյան] |Armtimes.com|
19:30- Եթե սոցիալական խնդիր չունեք, սակայն ստացել եք աջակցություն կոմունալ ծախսերի համար, ապա արեք այդ քայլը, խղճի մտոք ձեր հաշիվներին ստացված միջոցների չափով փոխանցում կատարեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: [Նիկոլ Փաշինյան]
19:25- Որոշում է կայացվել, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:
Հիմա այս միջոցառումներով փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը և քաղաքացիներին ասում ենք՝ այս միջոցառումներով մի քանի՝ 4-5 մլրդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների համար: Այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ՝ արդեն իսկ արել է, մանավանդ, որ արդեն տաք ամիսներ են և վարձերն էականորեն նվազում են: Պետք է խնդրենք բոլորիդ վերադառնալ հին ռեժիմին, և այս պահից սկսած բոլոր վարձերը պետք է վճարվեն: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
17։35- Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել: Դրանք բացասական են եղել , ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել։ Արցախում կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա, որոնցից ապաքինվել է 5 քաղաքացի: [Արցախ տեղեկատվական շտաբ]
13։33- Մեր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին բաշխվել է շուրջ 54.9 մլրդ դրամ։Ընդ որում, շահառու տնտեսվարողների թիվը 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 775 հազար մարդ, այսինքն՝ 775 հազար մարդ այս պահին օգտվել է մեր հակաճգնաժամային միջոցառումներից որեւէ մեկից։ [Նիկոլ Փաշինյան]
12:38-Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանհինգերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։ [ՀՀ կառավարություն]
11:35- Մենք կարողանալու ենք սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպքերի։ Իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը կունենան թոքերի օդափոխման սարքի կարիք։ [Նիկոլ Փաշինյան]
11:33- Նոր պայմաններում պետք է արվի քաղաքականության փոփոխություն։ Բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք։ [Նիկոլ Փաշինյան]
11:31- Տնտեսվարողները խստորեն պետք է պահպանեն այն կանոնները, որոնք հաստատվում են։ Եթե որևէ աշխատակից վարակվում է որևէ տնտեսվարողի մոտ, ապա ավտոմատ կերպով, այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է։ [Տիգրան Ավինյան]
11:28- Եթե մենք տեսնենք, որ մեր կողմից առաջ բերված մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքների, և վարակի տարածման տեմպը աճում է, այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ Առողջապահության նախարարությունը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին՝ միանշանակ ամենակոշտ ռեժիմից ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։ [Տիգրան Ավինյան]
11:26- Մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց այդ պայմանները չեն պահվում։ Սահմանափակումերի ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք, ոչ թե այն պատճառով, որ վտանգը հաղփահարված է, այլ որովհետև չենք կարող մեկ տարի ապրել փակված ռեժիմով։ Մեր մեծագույն խնդիրը մարդկանց վարկագծային նոր կանոների հաստատումն է, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել։ [Նիկոլ Փաշինյան]
11:21- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 և 47 տարեկան, վերջինս ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
11:17- Կարծում եմ, որ այս թվերը դեռևս չեն փոխում մեր որդեգրած պլանները։ Եթե թվերի աճը շարունակվի, հնարավոր է, որ մեր որոշումներում փոփոխություններ արվեն։ Շարունակելու է փակ մնալ ամբողջ կրթական համակարգը։ Էական սահմանափակումներ են լինելու զվարճանքի և մշակութային ոլորտներում, բայց ընդհանուր առմամբ վերագործարկվելու են որոշ տեսակի խանութներ։ [Տիգրան Ավինյան]
11:11- Այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված քաղաքացիներ։ Մի դեպք ունենք, որից մենք փորձել ենք խուսափել դա հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել։ Պետք է նորից կոչ անենք քաղաքացիներին, որ նման արարողությունների չմասնակցեն և չհամարեն, որ վտանգն անցել է։ [Արսեն Թորոսյան]
11:10- Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում հավանաբար մենք շուտով կանցնենք շատ թեթև վիճակում գտվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ Մեր մոտեցումն այնպիսին է, որ փորձելու ենք հնարավորինս երկարաձգենք այդ որոշման կայացման օրը։ [Արսեն Թորոսյան]
11:05- Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել այսօր։ Արհեստակաան շնչառության սարքերին միացված է 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 17 քաղաքացի, ծանր վիճակում 59։ [Արսեն Թորոսյան]
10:45- 30.04.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 2066 (+134)
Առողջացածներ – 929(+29)
Փաստացի բուժվողներ -1103(+103)
Ընդհանուր թեստեր – 21125
Մահվան ելքեր – 32
Մահվան ելքեր այլ պատճառով – 2
9:30-Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]