Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 30․04․20 (թարմացվող)

21:00- Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, վարչապետն այդ ամսին արդեն տեղեկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինին։

Միշուստինը նշել է, որ կպահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ Այս ժամանակահատվածում Միշուստինը որպես կառավարության ղեկավարի պաշտոնակատար առաջարկել է նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ կառավարությունն ակտիվորեն կշարունակի աշխատանքը, իսկ ինքն անձամբ կլինի մշտական կապի մեջ։ |bbc.com|

20:00- Ապրիլի 29-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:

19:50- Հարավային Կորեայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել միայն 4 հիվանդների մոտ, որոնք երկիր են ժամանել արտասահմանից։ Երկրի ներսում փետրվարից ի վեր առաջին անգամ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի 10․765 դեպք, 247 մարդ մահացել է, բուժվել է 9․059 մարդ: Վիրուսի դեմ պայքարը շարունակում են 1․4 հազար հիվանդներ։ [The Guardian] |tert.am|

19:43- Անգլիայի Պրեմիեր լիգան ակումբներին կառաջարկի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնությունը վերսկսել հունիսի 8-ին։ Նախատեսվում է մարզումները վերսկսել մայիսի 18-ին։ Շաբաթական երկու անգամ ակումբների բոլոր ներկայացուցիչները կհանձնեն կորոնավիրուսի թեստեր, որոնց համար կվճարի Պրեմիեր լիգան։ [The Telegraph] |news.am|

18:30- Իտալիայի վարչապետ Կոնտեն «անօրինական» է որակել տեղական իշխանությունների կողմից սահմանափակումները չեղարկելու նախաձեռնությունները, սակայն նշել է, որ շրջանների մակարդակով մի շարք միջոցառումներ կարող են ընդունվել կառավարության հետ համաձայնեցված:

Նրա խոսքերով՝ երկրի առողջապահության նախարարը շուտով հրամանագիր կստորագրի, որը կսահմանի յուրաքանչյուր մարզի համար կորոնավիրուսային վարակի մակարդակի շեմն ու չափանիշները, ինչը թույլ կտա «համաձայնեցնել սահմանափակումների մեղմացումներն այնտեղ, որտեղ համաճարակաբանական իրավիճակը պակաս լուրջ է»: |shantnews.am|

17։14- Իսպանիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 բուժաշխատող մահացել է: Երկրի Առողջապահության նախարարությունն ամեն օր տրամադրում է տվյալներ վարակված բուժաշխատողների վերաբերյալ: Ապրիլի 30-ի տվյալներով վարակի բռնկումից ի վեր COVID-19-ի ախտորոշում եղել է 39 հազար 987 բուժաշխատողի մոտ: Այս ցուցանիշը ընդհանուր թվի 18.7 տոկոսն է:  |armenpress.am|

15։04-Իրանում կորոնավիրուսի ապրիլի 30-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 983-ով՝ դառնալով 94 հազար 640: Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ: |armenpress.am|

13։38-Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 99 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 106 հազար 498: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ապաքինվել է 11 հազար 619 մարդ, մահացել`1073: |armenpress.am|

12։50- Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանությունն արտակարգ իրավիճակի ռեժիմը և պարետային ժամի խախտման համար 114 դեպք է արձանագրել: Պարետային ժամը խախտելու համար տուգանվել է 74 քաղաքացի:  |aliq.ge|

11։20- Վրաստաում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 22-ով և կազմում է 539: Կարանտինային գոտում է գտնվում 5256 մարդ, բժիշկների հսկողության տակ` 548-ը;
Այստեղից 178 մարդ առողջացել է, իսկ 6-ը` մահացել: |aliq.ge|

11։38- Իսպանիայում ներքին տուրիզմը կարող է վերսկսել աշխատանքն արդեն այս ամռանը, իսկ միջազգայինը՝ աշնանը: Այդպես են կարծում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները: Նրանք անհրաժեշտ են համարում այս ընթացքում սանիտաական նորմերի մակարդակի բարձրացումը, մասնավորապես, այն, որ հյուրանոցում տեղավորվելուց առաջ քաղաքացին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնի: |armenpress.am|

11։02- Հաշվի առնելով երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումը՝ Սլովենիայի իշխանություններն այսօրվանից հանում են միջմարզային տեղափոխումների սահմանափակումները, որոնք գործում էին մարտի վերջից։ |reuters.com|

10։20- Թուրքիայում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսից  մահացել է 89 մարդ։ 1 օրվա ընթացքում անցկացված 43․498 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․936 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 89 դեպք, ապաքինվել է 5․231 մարդ։ [Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա]|ermenihaber.am|

10։09- Ըստ Չինաստանի իշխանությունների հրապարակած տվյալների, երկրում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, բոլորը բերովի։ |aljazeera.com|

10։04- Ըստ Ռոբերտ Կոխի անվան  Ինֆեկցիոն հիվանությունների ինտիտուտի հինգշաբթի օրը հրապարակված տվյաների, Գերմանիայում կորոնավիրուսի 1 478 նոր դեպք է գրանցվել՝ այսպիսով հիվանդությունների ընդհանուր թիվը հասցնելով 159 119-ի։ |reuters.com|

9։59- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 220 հազար 969:  Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 228 հազարը: Ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ:
???????? Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 064 հազար 572 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 61 հազար 669 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: 
????????Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 236 հազար 899 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 275:

9։14- Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարչեթթին հայտարարել է, որ քաղաքի բոլոր բնակիչները կարող են անվճար թեստավորվել՝ անկախ նրանից ունեն ախտանիշներ թե ոչ, սակայն ամեն դեպքում առաջնային կհետազոտվեն ախտանիշներ ունեցող քաղաքացիները։ |cnn.com|

 

9։12- Սպիտակ տունը կարգադրել է հետախուզական ծառայություններին քննություն անցկացնել, ուսումնասիրել առկա փաստաթղթերն ու ստացված հաղորդությունները՝ պարզելու, թե արդյոք Չինաստանն ու ԱՀԿ-ն սկզբնական փուլում թաքցրել են կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը։|nbcnews.com|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն