Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 01.05․20 (թարմացվող)

20:42- Շվեյցարիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 119 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն այժմ 29 700 է։ Մայիսի 1-ի դրությամբ՝ Շվեյցարիայում մեկ օրում հայտնաբերվել է 119 նոր վարակակիր (մեկ օր առաջ՝ 179), գրանցվել է մահվան 12 դեպք: Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 705-ի, 1435 մարդ դարձել է վիրուսի զոհ: |aysor.am|

20:25- Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Նախագահի պահուստային հիմնադրամից 12,4 միլիոն սոմոնի (շուրջ 1,24 միլիոն դոլար) է տրամադրել հաջորդ երեք ամիսներին բուժաշխատողներին հավելավճար տալու համար: Ռահմոնը նաև հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման հիմնադրամ է ուղղել իր ամսական աշխատավարձը (չափը չի նշվում): [ՌԻԱ Նովոստի] |tert.am|

20:05-  Մարտի 1-ի դրությամբ աշխարհի 23 երկրում Covid-19-ի  ախտորոշմամբ 55 լրագրող է մահացել: [«Press Emblem Campaign» հասարակական կազմակերպություն] |shantnews.am|

19:30-  Շանհայի մետրոպոլիտենը մայիսի 1-ից թողարկել է հավելված, որը որը թույլ է տալիս հետեւել գնացքներում ուղեւոների թվին: Նոր ծառայությունը մշակվել է իրական ժամանակի ռեժիմում ուղեւորների թվին հետեւելու համար: |news.am|

19:25- Իտալիայի Ա Սերիայի բոլոր ակումբները (20) կողմ են քվեարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնության վերսկսմանը: [Football Italia] |news.am|

19:05- Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին: [Համայնքների և տեղական ինքնակառավարման քարտուղար Ռոբերտ Ջենրիք] [BBC] |armenpress.am|

18:45- Ադրբեջանում կարանտինը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Միաժամանակ, կառավարությունը որոշել է մեղմել որոշ սահմանափակումներ: Առաջիկա երկուշաբթի օրվանից պետական որոշ կառույցներ կվերսկսեն աշխատանքը` սահմանափակ աշխատակիցներով, կվերաբացվեն առևտրային կենտրոնները, սրճարաններն ու վարսավիրանոցները: Վերջին տվյալներով, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1854 դեպք, մահացել է 25 մարդ: |azatutyun.am

18:12- Չեխիան գործարկել է բջջային նոր հավելված, որով երկրի շուրջ 10 միլիոն բնակիչները կարող են կամավորության սկզբունքով տրամադրել իրենց տեղաշարժի տվյալները` վիրուսի տարածումը կանխելու համար: Այդպիսով Կառավարությունը կարող է պարզել, թե որտեղ է նա եղել վերջին 5 օրերի ընթացքում, ում հետ է շփվել, և զգուշացնել այդ մարդկանց հնարավոր վտանգի մասին:

Բջջային այս հավելվածներն արդեն իսկ լայնորեն կիրառվում են մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Սինգապուրում և Գերմանիայում: |azatutyun.am|

17։ 55 – Չինաստանը սկսել է ուսումնասիրել Ուհան քաղաքում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման պատճառները, որին, սակայն, չեն հրավիրել ԱՀԿ ներկայացուցիչներին։ Չեմ տեսնում որևէ օբյեկտիվ պատճառ` թույլ չտալու կազմակերպությանը միանալ հետաքննությանը, քանի որ ԱՀԿ փորձագետները կասկած չունեն վիրուսի բնական ծագման հարցում։ [Չինաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գոդեն Գալեա] |hetq.am|

17: 44 – Մայիսի 4-ից Մալթայում աստիճանաբար կվերացվեն սահմանափակումները։ Հնարավոր կլինի 4-հոգանոց հավաքներ անցկացնել: Խանութներում և հանրային տրանսպորտում մարդիկ պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն 2 մետր հեռավորություն: Վարսավիրանոցները, ռեստորանները և սրճարանները չեն բացվի դեռ նվազագույնը 3 շաբաթ, օդանավակայանը նույնպես մնում է փակ: [ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելա] |armenpress.am|

15։ 46 – Իրանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 95646-ի, մահվան ելքերը 6091 են, առողջացածների թիվը՝ 76318։ 2899 հիվանդի վիճակը ծանր է։ [Իրանի ԱՆ նախարարի մամուլի քարտուղար]
|irna.ir|

14։ 30 – Amazon.com Inc-ը տեղեկացրել է աշխատակիցներին,  որ վերջիններս կարող են շարունակել աշխատել տնից առնվազն մինչև հոկտեմբերի 2-ը, եթե վերջիններիս աշխատանքը հնարավոր է տնից։ |Reuters|

12: 26 – Ավստրիայից MyWay Airlines ընկերության հատուկ չվերթով այսօր Վրաստան է վերադառնում մոտ 100 քաղաքացի: Ժամանելուն պես ուղևորները բուժզննում կանցնեն, ապա կարանտինային գոտիներ կտեղափոխվեն՝ 14 օրով: |aliq.ge|

12: 11 – Ֆրանսիայի իշխանությունները մարդկանց հորդորում են սահմանափակումների ռեժիմի վերացումից հետո մեքենաների փոխարեն օգտվել հեծանիվներից, ինչը կօգնի լուծել օդի աղտոտվածության խնդիրը։ Խրախուսելու նպատակով մարդկանց կառաջարկվի 50 եվրոյի չափով օգնություն՝  հեծանիվների վերանորոգման համար։ |bbc.com|

11։ 47 –  Ռուսաստանում  կորոնավիրուսի վարակի վիճակագրությունը ՝
Հաստատված դեպքեր – 114 431
Նոր դեպքեր- 7 933
Առողջացածներ – 13 220
Մահվան ելքեր – 1169
|стопкоронавирус.рф|

11։ 34 – Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները: [Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավա] |aliq.ge|

11։ 24 – Երկիրն արդեն անցել է հիվանդության գագաթնակետը։ Մյուս շաբաթ կներկայացնեմ սահմանափակումների ռեժիմից դուրս գալու համապարփակ ռազմավարությունը։[ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն] |euronews.com|

11։ 20 – ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության 1 մլն 095 հազար 304 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 63 հազար 871 է: Վարակվածության և մահացությունների թվով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում

 Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 239 հազար 639 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 543:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է․ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205 հազար 463 է: Վարակից մահացել է 27 հազար 967 մարդ։

Հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: 

11։ 09 – Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 308 հազար 901-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 234 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 042 հազար 993 մարդ: |armenpress.am|

10։ 03 – Հայաստանում Ռուսաստանի դեսպանության կողմից հայկական կողմի ակտիվ աջակցությամբ ապրիլի 29-ին կազմակերպվել է Վրաստանի տարածքով ՌԴ 84 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ [Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն