23։18 – Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝34 դրամ կամ 8.9%, խնձոր 1 կգ՝ 33 դրամ կամ 7.1%, կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.8%, կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և ձու 1 հատ ՝ 1 դրամ կամ 1.7% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 33 դրամ կամ 4.7%,սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%,և լոլիկ 1կգ՝ 17 դրամ կամ 2% ապրանքատեսակների համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]
18։45 – Ստացվել են թեստավորված ևս 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]
16։ 20 – Այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել։
Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:
Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են: [ԱՀ ԱՆ] [Արցախի տեղեկատվական շտաբ]
15։ 53 – Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, ուստի եթե
աջակցություն ստանալու համար ձեր դիմումին դեռ պատասխան չեք ստացել, ապա կարող եք ևս մեկ անգամ փորձել, արդեն պարզեցված ընթացակարգով: Դիմելու համար մուտք գործեք https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid9 և լրացրեք դիմումը: [Զարուհի Բաթոյան]
14: 50 – Փորձում ենք հնարավոր բոլոր ճանապարհներով ավելացնել մեր թեստավորման ենթակա խմբերը։ Արդեն իսկ ավելացրել ենք։ Այն ռիսկային խմբերը, որ հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են թեստավորման ենթակա խմբերում, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները։ [ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան] |1lurer.am|
14։ 16 – Մայիսի 4-ից՝
✅Մոլերը և հանրախանութները կշարունակեն փակ մնալ, աշխատելու են միայն իրենց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները։ Ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները կգործեն
✅թույլատրվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով
✅Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար
✅Հանրային սննդի կազմակերպման մասով կգործեն այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք կունանան բացօթյա տարածք։ Եթե վերջիններս ունեն փակ տարածք՝ այդ տարածքներում սպասարկում չի իրականացվի
✅ Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը ևս կթույլատրվի
[ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան]
14։ 09 – Մայիսի 4-ից ուժի մեջ կմտնի փոփոխությունների նոր փաթեթը, ըստ որի կհանվեն անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Միևնույն ժամանակ կպահպանվի հանրային տրանսպորտի արգելքը։ [ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան]
13։ 21- Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ:
Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական և 825 հազար ֆիզիկական անձանց միջև: Իսկ 14,15,16 միջոցառումների իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը: [Նիկոլ Փաշինյան]
13։ 17 – Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]
12։ 59 – Դեռ թեստերի արտադրությունը չենք սկսել: Նյութերի մի մասը կլինի մայիսի 10-ին. դրանից հետո նոր կսկսենք արտադրությունը։ Նոր թեստերի սխալվելու հավանականությունն այնքան է լինելու, որքան այսօր հայաստանյան լաբորատորիաներում օգտագործվող թեստերինը։ [Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյան] |lragir.am|
12: 22 – Ղազախստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 11-ը ժամը 00։00-ը։
✅ ՂՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։
✅ մինչև մայիսի 11-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով:
☎️ Շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881։ Հասանելի է նաև WhatsApp հավելվածով։ [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]
12:06 – 27-ամյա պացիենտի հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի՝ միայն ընտանիքի թույլտվությամբ։ Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հիվանդությունը նշելու պատճառով նույնականացրել են մահացած անձին։ [ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան]
11։ 26 – 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել։[ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան]
11։ 01 – Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]
11։ 00 – Կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը Հայաստանում՝
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 2148 (+82)
Առողջացածներ – 977 (+48)
Փաստացի բուժվողներ -1136
Ընդհանուր թեստեր – 22177
Մահվան ելքեր – 33 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով – 2 [ԱՆ]
10։ 23 – Հիվանդանոցին նվիրաբերվել է թոքերի արհեստական օդափոխության հինգ սարք։ [ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց]
9։ 09 – Տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին՝ 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել 28.03.20թ. Covid 19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմուքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար: [Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնորեն Կարեն Պողոսյան]