Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 02․05․20 (թարմացվող)

20։17- Կորոնավիրուսով հիվանդ 32-ամյա Վիլեն Խաչատրյանը, որը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում էր, երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկների գնահատմամբ՝ իրենց ամենածանր հիվանդն էր, կենտրոն էր ընդունվել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից մարտի 28-ին՝ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ։ Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: |azatutyun.am|

 

19։57- Հայ-Ռուսական համալսարանը ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել 2020-2021 ուստարվա հայկական և ռուսական բաժանմունքների բակալավրիատի և սպեցիալիտետի (առկա ուսուցում) անվճար և վճարովի տեղերի համար ընդունելության քննություններն անցկացնել բացառապես առցանց-օնլայն ձևաչափով։

 

18։41- Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 102 հաստատված դեպք։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

18։10- ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Կրթության մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի` արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչև արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ: |hetq.am| 

 

17։22- Մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։
Հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։
Դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն]

16։42- Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ միջև սերտ համագործակցության արդյուքնում և Իրաքյան Քրդստանի կառավարության հովանավորությամբ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ներկայացրած տվյալները՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձի մասին] 

14։25- ԱՀ Պարետի նոր՝ 02.05.2020թ. N 11 որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները: [Արցախի տեղեկատվական շտաբ]

13։52- Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
Ծանր վիճակում` 63 հոգի
Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի [Արսեն Թորոսյան]

13։48- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։ 

12։28- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կորոնավիրուսով վարակման դեպքեր են եղել, սակայն աշխատակիցներին կարգադրում են ամեն օր գնալ աշխատանքի։ Այս մասին Infocom.am-ին ահազանգեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը, սակայն, չցանկացավ հրապարակել իր անունը՝ պարզաբանելով, որ եթե «Գազպրոմի» որեւէ աշխատակից «հարց է բարձրացնում», անպայման մի պատրվակով աշխատանքից ազատվում է։ 

11։03- Ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին: [ԱՆ]

10։52- 02.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 2273 (+125)
Առողջացածներ – 1010 (+ 33)
Փաստացի բուժվողներ -1227
Ընդհանուր թեստեր – 23142
Մահվան ելքեր – 33
Մահվան ելքեր այլ պատճառով – 3

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 01․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն