Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 02․05․20 (թարմացվող)

20։53- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն կոչել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։ Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է վարչապետի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը։ Նա պարզաբանել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո: |armenpress.am|

 

19։11- Բնակչության տարբեր խմբերի սքրինինգային հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը կազմում է Մոսկվայի ընդհանուր բնակչության շուրջ 2 %-ը։ Սա ցածր ցուցանիշ է աշխարհի խոշոր քաղաքների ցուցանիշների հետ համեմատած, որոնք գտնվում են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ Մենք կարողացել ենք կանգնեցնել կորոնավիրուսային հիվանդության տարածումն շնորհիվ ինքնակազմակերպման և մոսկվացիների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման։ [Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին]

 

18։20-  Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար 356-ի: Մահացածների թիվն անցել է 240 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 93 հազար 766 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 132 հազար 38 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 65 հազար 783 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: |armenpress.am|

 

16։53- Չկան հիմքեր ենթադրելու, որ Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կայունացել է։ ՌԴ Առողջապահության նանախարարությունից հայտնել են, որ պահպանվում է վարակվածության բարձր ցուցանիշը, ինչը կապված է ինքնամեկուսացման ռեժիմի խախտումների հետ։ |rbc.ru|

15։17- Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1691-ի, վարակվածների թիվը՝ 40635-ի: |ria.ru||armenpress.am|

12։31- Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։
Յակուշևը հոսպիտալացվել է։ Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: |tass.ru| |armenpress.am|

11։37- Վրաստանում հաստատված դեպքեր – 582
Մահվան դեպքեր- 8
Կարանտինի ռեժիմում – 5152
Ստացիոնար բուժում ստացող – 551 |stopgov.ge|

11։18- ԱՄՆ Սննդի ու դեղորայքների վերահսկաման գործակալությունն իր թույլտվությունն է տվել, որպեսզի Էբոլայի տենդի համար օգտագործվող ռեմդեսիվիր դեղամիջոցն օգտագործվի կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար։ |fda.gov|

10։49- Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտարարել է, որ կառավարությունն իրականացրել է օրական հազար թեստ անցկացնելու իր խոստումը, ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայում իրականացվել է 122 000-ից ավել թեստ։ |bbc.com|

10։45- Երեկ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարդկարը իր ելույթի ժամանակ ներկայացրել սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալու ծրագիրը։ Ըստ ռազմավարություն, գործընթացը բաղկացած է 5 փուլից, առաջին փուլը կսկսի մայիսի 18-ից, իսկ վերջին, 5-րդ փուլը, ըստ կանխատեսումների կսկսի օգոստոսի սկզբից։ |irishmirror.ie|

10։42- Մյուս շաբաթ ակնկալվում է Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ միջև առևտրային բանակցությունների մեկնարկը, անկախ 2 պետություններում տիրող վարակաբանական իրավիճակից։ Բանակցությունները սկզբնական փուլում կընթանան տեսակոնֆերենսների ձևաչափով, մինչև որ 2 պետությունների միջև կվերականգնվեն ավիափոդրումները։|thesun.com|

10։40- Մայիսի 11-ը չի լինելու անցում դեպի նորմալ կյանք։ Վերադարձն ու վերականգնումը պետք է լինեն կազմակերպված։ Գործընթացը կընթանա մի քանի փուլով, ու մայիսի 11-ը կլինի այդ փուլերից մեկը։ Մայիսի 11-ից Ֆրանսիայում կհանվի մարդկանց տեղաշարժի խիստ սափհամանփակումների ռեժիմը։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն] |reuters.com|

10։34- Չեչնիայի իշխանություններն ամբողջովին կասեցրել են հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 11-ը։ |gazeta.ru|

10։01- Ըստ Ռոբերտ Կոխի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տվյալների՝ անցած օրվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 945 նոր դեպք, 94 մահ։ Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում գրանցվել է 161 703  վարակվածության ու 6 575 մահվան դեպք։ |reuters.com|

9։58- ԱՄՆ ռազմական ուժերի համար աշխատող գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի նոր թեստ, որը արյան հետազոտության միջոցով կարող է հայտնաբերել վիրուսի առկայությունը վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում՝ նախքան սիպտոմների ի հայտ գալը։ |theguardian.com|

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 01.05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն