2020-05-03-50fbd182-00c9-4611-b22f-021c83c69c95.jpg

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն