«Արտակարգ դրությունը շատ ընկերությունների ստիպեց անցնել հեռավար աշխատանքի։ Օրվա մեջ մի քանի անգամ տեսազանգեր, առցանց գործնական հանդիպումներ և այս ամենի հետ անհամատեղելի` տնից ու փողոցից եկող աղմուկ։ Այս իրավիճակում օգնության եկավ հայկական ստարտափ էկոհամակարգում ծնված և արդեն համաշխարհային ճանաչում ձերք բերած՝ աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը։
Ի դեպ, Հայաստանից օգտվողների համար հավելվածն անվճար է», -նշված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութին կից գրառման մեջ։