Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժշկական անձնակազմի համար անց են կացվել նոր կորոնավիրուսի (COVID-19) հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ամերիկայի և Ֆրանսիայի մի շարք բժշկական կլինիկաների ազգությամբ հայ բժիշկները Zoom հարթակի միջոցով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժշկական անձնակազմի համար անց են կացրել նոր կորոնավիրուսի (COVID-19) հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն:

Ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ հեռավար խորհրդատվությունը արդյունավետ էր, քանի որ հանգամանորեն քննարկվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով