Ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար Սադախլոյի անցակետում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել |hetq.am|

hetq.am: Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները վրաց-հայկական Սադախլո անցակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ-ին: Նրա վարած մարդատար միկրոավտոբուսում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր պարունակող ծանրոցներ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նախնական հետաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին այդ ծանրոցը պետք է տեղափոխեր Ռուսաստանի Դաշնություն: Իսկ մարդատար միկրոավտոբուսում 4 փաթեթավորած տուփեր են եղել թաքցված, որոնք պարունակել են 71 կգ ռադիոակտիվ նյութ, մասնավորապես՝ «Թորիում 232»:

ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ և 214-րդ հոդվածներով (ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխում և մաքսային կանոնների խախտում), որը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով