Հաջորդ տարի կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ Ռուստամ Բադասյան |aysor.am|

aysor.am: Աահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատանքային խումբը այս պահին հայեցակարգի մշակման փուլում է, խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Աշխատանքներն ընթացիկ փուլում են։ Հիմա աշխատում ենք հայեցակարգի մշակման վրա, որը նախնական տեսքով պիտի պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, դրանից հետո քննարկումներ կսկսվեն և հաջորդ տարի կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը», – ասաց նախարարը։

Բադասյանն ընդգծեց, որ այս պահին աշխատանքային խումբը նիստեր է իրականացնում տեսակապի միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով