Լեհաստանի խորհրդարանը թույլատրեց նախագահական ընտրություններին քվեարկել փոստի միջոցով |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, վերացրել է Սենատի արգելքը երկրի նախագահական ընտրություններում փոստով քվեարկելու հարցով:

Նախագահի կողմից օրենքը ստորագրվելուց հետո, Լեհաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ընտրությունների ժամանակ ծրարի մեջ դնել իրենց կողմից լրացված քվեաթերթիկը և փոստի միջոցով ուղարկել քվեաթերթիկների հաշվարկման վայր:

Նախագահական ընտրությունների անցկացման ժամկետներն առայժմ հայտնի չեն: Առաջին փուլը պետք է տեղի ունենար մայիսի 10-ին, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել է:

Ընդդիմությունը դեմ է փոստով քվեարկությանը՝ պնդելով, որ 30 միլիոն լեհ ընտրողների քվեաթերթիկները ժամանակին տեղ չեն հասնի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն