Կորոնավիրուսի 77 նոր դեպք Ադրբեջանում. վարակվածների ընդհանուր թիվը՝ 2.204 |factor.am|

factor.am: Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 77 նոր դեպք է արձանագրվել: «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում ևս 77 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 15 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից»,- նշել են շտաբում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2.204 է, 1.551 մարդ առողջացել է, 28 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 625 հիվանդ կա, նրանցից 25-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն