ermenihaber.am: Թուրքիայում մայիսի 7-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 30․395 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․977 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 57 դեպք, իսկ ապաքինվել է 4․782 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 82․984 հիվանդ, իսկ 1․260 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 133.721 հաստատված դեպք և մահվան 3․641 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․265․119-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։