Փաշինյանը կարևորում է միջազգային համագործակցության մթնոլորտի վերականգնումը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսը ֆորսմաժոր է առանց բացառության աշխարհի բոլոր երկրների համար։ «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մարդկությունը պատրաստ չէր համավարակի դեմ պայքարին։

«Որովհետև ոչ ոք չգիտեր, որ նման համավարակ կգա: Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար ՝ առանց բացառության: Հիմնական խնդիրն այն է, որ մենք բոլորս պատրաստ չէինք այս իրավիճակին: Կարծում եմ, որ այժմ ամենակարևորը միջազգային համագործակցության կլիմայի և մթնոլորտի վերականգնումն է։ Հիմա, փաստորեն, փոխվել է միջազգային համագործակցության մթնոլորտը, և, ցավոք, մենք մեր գործընկերների հետ այն համագործակցության մակարդակը չունենք, այն հաղորդակցությունը, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսը»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ բոլորը պետք է աշխատեն միջազգային համագործակցությունը վերականգնելու և նորմալ հունի բերելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն