Կորոնավիրուսի 143 նոր դեպք և 3 մահ Ադրբեջանում. վարակվածների ընդհանուր թիվը՝ 2.422 |factor.am|

factor.am: Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 143 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

«Այսօր Ադրբեջանում ևս 143 վարակակիր է արձանագրվել, 3 մարդ մահացել է: Միաժամանակ, 44 մարդ առողջացել է»,- նշում է աղբյուրը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2.422 է, 1.620 մարդ առողջացել է, 31 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 771 հիվանդ կա, նրանցից 29-ի վիճակը ծանր է, 41-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն