tert.am: Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 12 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 309-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերջին օրվա 9 վարակվածներին, Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թիվը հասել է 635-ի: Երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 10 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 114 978 է, մահացել է 280 564 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: