ԱՄՆ գլխավոր համաճարակաբանն ու Սպիտակ տան 2 պաշտոնյաներ ինքնամեկուսացել են |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, ինչպես նաև Սպիտակ տան Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով շտաբի ևս երկու պաշտոնյաներ ինքնամեկուսացել են կոնտակտավոր անձի հետ շփումներից հետո:

79-ամյա Ֆաուչիի վերջին թեստը բացասական է եղել, սակայն նա շարունակում է մնալ տանը և ստուգումներ անցնել: Ըստ հաղորդումների, պաշտոնյաների ինքնամեկուսացումը կտևի առնվազն երկու շաբաթ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև շտաբի ղեկավար, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամլո խոսնակի մոտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն