Արցախում կորոնավիրուսով վարակված ևս 2 քաղաքացի է բուժվել ու դուրս գրվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Այս մասին տեղեկացնում է Արցախ/տեղեկատվական շտաբը։

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով