Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 11-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Մայիսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 638: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայք էջում

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 8 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 317 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 10 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4896 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 444 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 311 պացիենտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով