Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝
- Արա Նազարյանը նշանակվել է՝ ԱԻ նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից,
- Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից,
- Վրեժ Գալոյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ,
- Գնել Հասրաթյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։