tert.am: Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 123 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է El País-ը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 26 744-ի: Ըստ գերատեսչության տվյալների՝ վարակվածների թիվը պիրենեյան երկրում հասել է 227 436-ի, վերջին մեկ օրում վարակակման 373 նոր դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ առողջացել է 137 139 մարդ, որոնցից 973-ը՝ վերջին մեկ օրում:
Կարանտինի մեղմացման շրջանակում մայիսի 11-ից Իսպանիայում թույլ են տվել հանդիպել հարազատների հետ, որոշակի սահմանափակումներով բացվում են բացօթյա սրճարանները, հյուրանոցները, թանգարանները: