«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան |forrights.am|

forrights.am: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակված անձինք չկան ։ Այս մասին  տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Մի քանի կայքեր՝ մասնավորապես Politik.am- գրել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Աշխատակիցները բանտապահներ են և ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող քաղաքացիները հենց նրանց հետ են առավել հաճախ շփվում։

Նախարարության իրենց աղբյուրները նշել են, որ իշխանությունները փորձում են վարակված աշխատակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահել, որպեսզի տեղեկատվությունը չազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավորի որոշման վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն