Մոսկվայում հասարակական վայրերում առանց ձեռնոց կամ դիմակ հայտնվելը կպատժվի 4000-5000 ռուբլի տուգանքով |tert.am|

tert.am: Մոսկվայում մայիսի 12-ից սկսած շնչառական օրգանների և ձեռքերի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը պարտադիր է դարձել, հայտնում է meduza.io կայքը։

Մոսկվայի քաղաքապետի հրամանագրի համաձայն՝ հանրային տրանսպորտում, տաքսիներում, աշխատանքի վայրում, խանութներում և առևտրի կենտրոններում դիմակների, ռեսպիրատորների և ձեռնոցների օգտագործումը պարտադիր է։ 

Նշվում է,որ աշխատանքի վայրում կամ խանութում դիմակ կրելուց հրաժարված անձին սպառնում է 4000, իսկ հասարակական տրանսպորտի և  տաքսու պարագայում՝ 5000 ռուբլու չափով տուգանք։ Սահմանված կանոնների կիրառման առաջին օրը մարդկանց միայն նախազգուշացումներ կարվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter