ՊՆ-ն առաջարկում է հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերում եւս հատուցում տրամադրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը։

Համապատասխան նախագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։

ՊՆ կարծիքով՝ նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետեւանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը: 

Այս նախագծի արդյունքում հատուցում կստանան նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տուժած զինծառայողները կամ նրանց ընտանիքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով