armenpress.am: ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։
Հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։
«COVID-19-ով վարակված 11 ՔԿ ծառայողից 7-ն արդեն ապաքինվել է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել ու շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿ ծառայության համակարգի աշխատակիցների կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ»,- նշեց Նավիկյանը։
Նրա խոսքով՝ ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում՝ ջերմաչափման աշխատանքներ։ Նավիկյանը տեղեկացրեց, որ առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները։
«Անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։
Շարունակությունը՝ armenpress.am-ում