Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ուժերին |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 13-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք և Մեթինա շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 4 քուրդ զինյալ է սպանվել, հայտնում է RegionMonitor-ը։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ։

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով