ՀՀ-ում հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղատուփը սկանավորելով պարզել դրա հավաստագրված լինելը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը (պարզել դեղը փորձաքննություն անցել է, թե ոչ)։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019թ-ին միջինում նվազել են 6%-ով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13%-ով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն