Հայաստանի կառավարությունը կխթանի այլընտրանքային վառելիքի արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Նիկոլ Փաշինյանը կարևորում է վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրությունը և նշում, որ ունենք վառելափայտի խնդիր:

«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան», – ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: «Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն