armtimes.com: «Արդյունավետ աշխատանքով աչքի ընկնող կադրերը չեն հեռանում, չկա նման բան: Ո՞վ է աշխատանքի արդյունավետությունը գնահատում: Ես չեմ ասում, թե բոլոր հեռացողներն անարդյունավետ են: Կարող են դեպքեր լինել՝ եզակի, որ գուցե մտածելու տեղ կա: Այդ մարդկանց գուցե այլ առաջարկ արվի, եթե իհարկե՝ նրանք համաձայնվեն»,-ասաց վարչապետը պատասխանելով լրագրողի այն հարցին եւ դիտարկամնը, թե պետական համակարգից հեռանում են արդյունավետ աշխատանքով աչքի ընկած կադրերը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նկատեց՝ լավ հարցազրույց տալը չի նշանակում արդյունավետ աշխատել: