Բանակն առաջնահերթ ենք համարում, բայց երբ ծառայելու մեր հերթն է գալիս, տարկետում ենք ուզում. Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Ասպիրանտների տարկետման վերաբերյալ հարցերից մեկին անդրադառնալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա։ Նա ասաց, որ մարդիկ բանակի մարտունակությունը կարևոր են համարում, բայց երբ հարցը հասնում է իրենց ծառայությանը, ասում են՝ «ինչո՞ւ մեր տարկետումը չեք երկարաձգում»։

Այստեղ վարչապետը նկատեց՝ վստահաբար կասեն, թե ինքն էլ չի ծառայել։ Կանխելով այդ հարցը՝ վարչապետը նշեց, որ երբ եկել է իր ծառայության ժամանակը, օրենքն ասում էր, որ իր կատեգորիայի մարդկանց չեն տանում բանակ։ Փաշինյանն ասաց՝ այն ժամանակ օրենքն այդպիսին էր, և իրեն չեն տարել ծառայության, հիմա օրենքը այլ բան է ասում, և մարդիկ պետք է ծառայեն։

Վարչապետն ասաց, որ այդ ասպիրանտները իմացել են, թե ինչ պայմաններով են ընդունվում, հետևաբար չպետք է հընթացս պահանջել, որ փոխվեն այդ պայմանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն