Մանկապղծության տարածման պատճառն այն է, որ ո՛չ երեխան է ասում, ո՛չ էլ ծնողն է հետաքրքրված դրանով. վարչապետը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ աղմուկի մասին |tert.am|

tert.am: Մեծ աղուկ կա կոնվենցիայի շուրջ, որ այլասերում են մեր երեխաներին: Այս մասին այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսին՝ իրեն ուղղված հարցին ի պատասխան, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝խոսելով ԱԺ-ի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանության մասին» Եվրոպական խորհրդի կոնվեցիայի (հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա) և ընդունված կոնվեցիան կիրառելու հետագա գործընթացների մասին:

Փաշինյանը կոնվենցիայից մի հոդված ընթերցեց, որտեղ ասվում է, որ երեխայի ուսուցումը պետք է ապահովվի նրա համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության վտանգների և իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Հոդվածում նշվում է նաև, որ նման ուսուցումները պետք է համաձայնեցված լինեն նաև ծնողների հետ:

«Այս ամբողջ պատմությունը նրա մասին է, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծել, որ ծնողները իրազեկված, ուշադիր լինեն և հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի սեռական ոտնձգության դեպքեր լինելու պարագայում երեխաները ճանաչեն այդ դեպքերը, և իրենց ծնողներին ասեն այդ մասին: Մանկապղծության դեպքերի տարածումը կապված է նրա հետ, որ 90 տոկոսով համոզված եմ՝ ո՛չ երեխան կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այսօր սեռական բռնությունների մեծ մասը կապված է երեխաների հանդեպ սեռական ոտնձգության հետ, որի պատճառն այն է, որ այդ մասին չի խոսվում: «Բա մանկապիղծի համար դրանից էլ լավ միջավա՞յր. երեխան չի խոսում, ծնողն էլ չի հետաքրքրվում»,- նշեց վարչապետը և հավելեց, որ թեմայի բացումը մեծ կանխարգելիչ մեթոդ է նման դեպքերի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն