armtimes.com: Որպեսզի շատ տոկոսների մեջ չմտնենք, մի ամենացայտուն օրինակ՝ ՍՈՒ-30-ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների ձեռքբերումը, որը, կարծում եմ, մեր ավիացիայի պատմության ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկն է, այդ ամբողջ գործարքը՝ սկսած գաղափարից, պայմանավորվածությունից, տեղի է ունեցել մեր կառավարության օրոք։
Առցամց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին 2 տարիներին ձեռքբերված սպառազինությունների քանի՞ տոկոսն է ձեռք բերվել ՌԴ-ի հետ նախկին իշխանությունների կողմից ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում։ Նա շեշտեց, որ այս ինքնաթիռի հետ կապված պայմանագիրն իրենք են ստորագրել եւ դրա գործարքն իրականացվել է ամբողջությամբ տվյալ ժամանակաշրջանում։
«Ես չեմ ասի, թե նախկինում այդպիսի գաղափար չի եղել, բայց գաղափարը դե յուրե ձեւակերպվել եւ իրականացրել ենք մենք»,- ասաց վարչապետը՝ շեշտելով՝ այն, որ աննախադեպ ծավալի գնումներ են իրականացվել 2019 թվականին, ակնհայտ է։