Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը |news.am|

news.am: Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը, հայտնել է երկրի առողջապահության նախարարությանն առնթեր Հանրային առողջության կենտրոնը։

Մեկ օրվա ընթացքում հիվանդների թվի աճը կազմել է 433, ինչը 95-ով պակաս է, քան նախորդ օրը։ Պանդեմիայի սկզբից ի վեր՝ Ուկրաինայում առողջացել է 4906 պացիենտ, մահացել է 514 մարդ (մեկ օրվա ընթացքում +21 մարդ)։

Ամենամեծ թվով հայտնաբերված դեպքերը Չերնովիցկի մարզում են (2694) եւ Կիեւում (2280)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով