Պուերտո Ռիկոյում ԱՄՆ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի |tert.am|

tert.am: Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսը օրենք է ստորագրել նոյեմբերի 3-ին կղզու` ԱՄՆ-ին նահանգի կարգավիճակով միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Պուերտո Ռիկոյի Univision հեռուստաալիքին:

Նշվում է, որ հանրաքվեն կանցնի տեղի ընտրությունների հետ միաժամանակ, սակայն այն չի ենթադրում, որ ԱՄՆ-ն պարտավոր է ընդունել հանրաքվեի արդյունքները: Նոր նահանգի` պետությանը միանալու մասին վերջնական որոշումը պիտի կայացնի ԱՄՆ կոնգրեսը:

Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի կողմից բռնակցվել է 1898թ. իսպանա-ամերիկյան պատերազմի ընթացքում: Կղզու միջազգային-իրավական կարգավիճակը շատ հակասական է: Պուերտոռիկացիները համարվում են ԱՄՆ քաղաքացիներ, սակայն դաշնային բյուջեին հարկեր չեն վճարում և չեն կարող մասնակցել նախագահի ընտրություններին: Կղզու գերագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է ԱՄՆ Կոնգրեսին, բայց Ներկայացուցիչների պալատում Պուերտո Ռիկոյի շահերը ներկայացնում է քվեարկության իրավունք  չունեցող  կոմիսարը:

Կղզու գործաֆդիր իշխանությունը կենտրանացած է նահանգապետի ձեռքերում: Պետությունը զգալի օգնություն է ստանում ԱՄՆ դաշնային բյուջեից:

2017թ. նմանատիպ հանրաքվե արդեն կայացել էր և պուերտոռիկացիները կողմ էին արտահայտվել ԱՄՆ կազմ մտնելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն