2020-05-17-07b6f0d9-3411-4c7c-af2e-696b8c86ab53.jpg

Կարանտինային նորմերի դեմ բողոքի ակցիաները Գերմանիայում շարունակվում են |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանական մի շարք քաղաքներում երկրորդ շաբաթը շարունակ հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների:

Մասնավորապես մայրաքաղաք Բեռլինում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել, բերման է ենթարկվել 200 մարդ: Մյունխենում կազմակերպիչները մինչև 10 հազար ցուցարարի մասնակցությամբ բողոքի ակցիայի հայտ են ներկայացրել, տեղի իշխանությունները թույլատրել են միայն հազար հոգու մասնակցել, եթե վերջիններս պահպանեն միմյանց միջև հեռավորություն:

Հարյուրավոր գերմանացիներ իշխանություններից պահանջել են չեղարկել արգելքները Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը թեև բարձր է՝ 176 հազար 244, մահվան ցուցանիշն անհամեմատ ցածր է՝ շուրջ 8 հազար: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ Գերմանիայում կորոնավիրուսի վտանգն էապես նվազել է, բայց դեռ չի անցել: Կանցլեր Անգելա Մերկելը, դիմելով դաշնային իշխանություններին, հորդորել է չշտապել սահմանափակումները չեղարկելու հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն