Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր |armenpress.am|

armenpress.am: Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Ընդհանուր առմամբ, Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է 45 հոգի՝ նրանցից 28-ը՝ աշխատակից են, 17-ը՝ հաստատությունում խնամվող տարեց։ Տարեցներից 14-ը հոսպիտալացվել է, ևս 3-ը, ովքեր գրեթե ասիմպտոմ են, մեկուսացվել են հաստատության ներսում։ Հոսպիտալացված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վարակված աշխատակիցները չունեն որևէ սիմպտոմ, այդ պատճառով նրանք մեկուսացվել են հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ տուն ինտերնատում խնամվում է 230 տարեց։

Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն