Վրաստանի ՆԳ նախարարը հարցաքննվել է դատախազությունում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանում ևս երեք անձ է ձերբակալվել անցած ամիս մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունների առնչությամբ:

Երեկ դատախազություն հարցաքննության է հրավիրվել նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ հունիսի 20-21-ի բողոքի ակցիաների ընթացքում իրավապահ մարմինների կողմից անհամարժեք ուժ կիրառելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Գախարիան ասել է, որ բազմաթիվ հարցերի է պատասխանել և պատրաստ է ներկայանալ դատախազություն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Տվյալ գործի շրջանակում ավելի վաղ ոստիկանության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել՝ անհամարժեք ուժ կիրառելու մեղադրանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով