Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում են կազմակերպում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը, ինչպես նաև քայլերը, որոնք ձեռնարկվելու են առաջիկա ամիսներին` կորոնավիրուսի համաճարակից հետո, հայտարարում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ըստ հաղորդագրության, կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման տեղն ու վայրը: Նշվում է, որ այն տեղի կունենա համանախագահների միջնորդությամբ` համաճարակի թուլացումից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով