ԱՀԿ վեհաժողովը համաձայնել է կորոնավիրուսի տարածման դեմ քայլերի արդյունավետության անկախ քննությանը |azatutyun.am|

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովը համաձայնել է անկախ հետաքննություն անցկացնել` կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացված քայլերի ու դրանց արդյունավետության շուրջ: Եվրամիության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին այսօր կողմ են քվեարկել կառույցի անդամ բոլոր` 194 երկրները հեռակա կարգով:

Ավելի վաղ կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ասել էր, թե անկախ հետազոտությունը կիրականացվի ամենամոտ ժամանակներում.- «Դրա նպատակն է դասեր քաղել այս իրավիճակից և հանձնարարականներ առանձնացնել ապագայի համար»,- նշել էր ԱՀԿ ղեկավարը, ով այժմ կոշտ քննադատության է ենթարկվում ԱՄՆ նախագահի կողմից` համաճարակի հարցում դանդաղելու, Չինաստանի թելադրանքով որոշումներ կայացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով