Վրաստանը մտադիր է խորհրդարանական ընտրություններ անցկացնել աշնանը. վարչապետ |shantnews.am|

shantnews.am:

Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի պահպանվող սպառնալիքին և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Այսօր մենք ամբողջությամբ մոբիլիզացված ենք՝ հաղթելու Covid-19-ը, վերականգնելու տնտեսությունը  և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար»,- ասել է Գախարիան ճեպազրույցում:

Նրա խոսքերով՝ ընդդիմությունը, իր հերթին, փորձում է օգտագործել երկրի համար ճգնաժամային ժամանակահատվածն իր «նեղ քաղաքական ու անձնական» շահերի համար:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն