shantnews.am: Շարունակվում են բողոքի ակցիաները Բրազիլիայում: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են, որպեսզի իշխանությունները չեղարկեն կարանտինային սահմանափակումները: Ակցիայի մասնակիցների մեծ մասը չի կրել դիմակներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Ակցիայի մասնակիցներին է միացել նաև երկրի նախագահը: Վերջինս ցանկանում է արագ «բացել» երկիրը՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար:
Նոր տեսակի կորոնավիրուսը բավական արագ է տարածվում Բրազիլիայում: Այնտեղ մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 255 հազար դեպք, որից գրեթե 17 հազարը՝ մահվան ելքով: