Եվրամիությունում և Բրիտանիայում այսօրվանից արգելվեց մենթոլային սիգարետների վաճառքը |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 20-ից Եվրամիության անդամ երկրներում և Բրիտանիայում արգելվեց մենթոլային սիգարետների վաճառքը:

Արգելքն ընդհանրապես վերաբերում է այլ համեր ունեցող բոլոր տեսակի սիգարետներին, բայց քանի որ այդպիսի սիգարետների մեծ մասը մենթոլային համ ունի, արգելքը մենթոլային են անվանում:

Արգելվում է նաև տարբեր համ տվող թութուն փաթաթելու բարակ թերթիկների, ֆիլտրերի, պարկուճների վաճառքը:

Բրիտանիայում արգելվել է նաև բարակ սիգարետների վաճառքը:

Նոր արգելքները նպատակ ունեն կրճատել ծխողների թիվը, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև