ՔԿՀ 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել |forrights.am|

forrights.am: ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Փոխարենը, 3 ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ ութ, «Հրազդան»-ում՝ երեք, իսկ «Նուբարաշեն»-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից ինն այս պահին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Անցնող երկու ամիսների ընթացքում, կալանավորված անձանցից կորոնավիրուսի թեստի նմուշառում է հանձնել հինգը, դատապարտյալներից՝ ութը, ՔԿՀ աշխատակիցներից՝ 52-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև