Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը խորհրդարանին ներկայացրել է եզրակացություններ, որոնք քննարկման առարկա պետք է դառնան Եվրամիության հունիսյան գագաթնաժողովի ժամանակ։ Դրանց ներկա են լինելու նաև ԵՄ արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ղեկավարները։
Եզրակացությունների մեջ ներառված են հետևյալ առաջարկները․
- ԱլԳ պետությունների ֆինանսավորման մեծացում,
- Ընդունում, որ ոչ բոլոր երկրներն են հավասարաչափ հետաքրքրված ԵՄ հետ կապերի սերտացումով,
- Եվրամիությանը և ԱլԳ երկրների տարածքում ռոումինգի վերացում։
Ենթադրվում է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որ անցկացվելու է հունիսին, սկզբունքային հարցերի պատասխաններ է տալու կազմակերպության և գործընկերների մերձեցման վերաբերյալ։