2020-05-21-d6e704a4-af5c-41b1-9ba3-cb746cd61452.jpg

Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ

Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար կապի միջոցով նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:

Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:

Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն