2020-05-22-2cf8b7b7-4cd6-4416-8647-420df5076f9e.jpg

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես երեկ տեղեկացրել էի, ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված և չեն կարողանում գործունեություն ծավալել։

Երկկողմ քննարկման արդյունքում՝ լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն